Այսօր առանձնահատուկ հռչակ են վայելում նոր շինանյութերը, ինչպիսիք սենդվիչ պանելներն են կամ ինչպես անվանում են “Էկո – պանելները”: Պանելների կառուցվածքը իրենից ներկայացնում է հատուկ տաքացվող նյութ` պենոպլաստ, որը գտնվում է հատուկ պաստառային սալաքարերի միջև: Նմանատիպ կառուցվածք ունեն ինչպես պատի, այնպես էլ տանիքի պանելները: Դրանք ունեն հետևյալ առավելությունները`
-
Շինարարական տեխնիկայում էկո –պանելների օգտագործումը նախատեսում է տների կառուցում շատ ավելի կարճ ժամկետում, քան ավանդական մեթոդների օգտագործումը: Եվ, որ ամենակարևորն է, չկան սեզոնային սահմանափակումներ, եւ շինարարությունը կարող է իրականացվել տարվա գրեթե ցանկացած եղանակին:
-
Բնապահպանության հանդեպ աճող ուշադրության հետ մեկտեղ կարևոր գործոն է հանդիսանում նաև օգտագործվող շինարարական նյութերի բնապահպանական անվտանգությունը: Եվ այս առումով նույնպես էկո –պանելները դրականորեն են աչքի ընկել, ի թիվս այլ շինարարական նյութերի, քանի որ արտադրվում է մի նյութից, որ վնաս չի հասցնում մարդու առողջությանը և շրջակա միջավայրին: Այս տեխնոլոգիաները կիրառվում են գրեթե առանց սահմանափակման, ցանկացած նպատակներով:
-
Սենդվիչ պանելների օգտագործման շինարարական ծախսերը ավելի շահավետ են քան կառուցման ավանդական տեխնոլոգիաները, քանի որ`
-
Օգտագործվող շինանյութը շատ ավելի էժան է քան բետոնը, քարը, աղյուսը կամ փայտանյութը
-
Հավասարապես կարևոր է նաև շինարարության ժամկետների խնայողության հանգամանքը
-
Աշխատանքի վարձատրության խնայողությունը
-
Պատերի տեղադրման համար անհրաժեշտ չեն շատ ծախսեր քանի որ նյութերը, որոնք օգտագործվում են ունեն ջերմամեկուսիչ հատկություններ, հետևաբար, շենքի ջեռուցման ծախսերը նույնպես նվազագույնն են:
-
Օգտագործվող նյութերը նորանոր ռեկորդներ են սանմանում իրենց հատկանիշներով, ինչպիսիք են խոնավադիմացկունությունը և ջրադիմացկունությունը, հրդեհային անվտանգությունը, ձայնակլանումը, ջերմամեկուսացումը: Իր, համեմատաբար դյուրինության շնորհիվ, էկո պանելների ճնշումը հիմքերի վրա տասն անգամ պակաս է քան քար կամ աղյուս օգտագործելու դեպքում:
-
Այս ձևով կառուցված շենքը կարող է պարզապես ապամոնտաժվել եւ տեղափոխվել:
-
Սենդվիչ պանելները նաև ապահովում են բավականաչափ երկար կյանք և կարող են ծառայել առանց խնդիրների 40 - ից 100 տարի և ավելին:
-
Կառույցների դիմացկունություն, սեյսմակայունություն:
Բոլոր այս նշված առավելությունները ստիպում են մարդկանց, ովքեր սիրում են համեմատել եւ դիտարկել, դարձնել իրենց հայացքը դեպի նոր տեխնոլոգիաները և ընտրել առավել գործնական և ժամանակակից կառույցներ բավականին շահավետ պայմաններով: Էկո Պանել Գրուպ ընկերությունը զբաղվում է Հայաստանում ցածրահարկ և բարձրահարկ շենքերի և շինությունների կառուցմամբ ամենաարդիական տեխնոլոգիաներով, ապահովելով բոլոր նշված առավելությունները և ցուցանիշները: