|
ԻՆՉ Է ԺՈՂՈՎՐԴԱԽՈՍԱԿՑԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ ԱՍԱԾ՝ ԵՎՐՈՊԱՏՈՒՀԱՆԸ
Եվրոպատուհանների պրոֆիլը բաղկացած է արտաքին և դիստանցիոն շրջանակներից` լիցքավորված ջրակլանիչ նյութով, որը բաժանում է ապակին ապակե փաթեթից: Ապակե փաթեթը բաղկացած է մի քանի ապակուց (երկուսից ոչ պակաս), որոնց միջև եղած տարածությունը հերմետիկ է և լիցքավորված իներտ գազերով (կրիպտոն, արգոն և այլն), երբեմն այդ տարածությունը լիցքավորում են նաև օդով: Եվրոպ ատուհանի ֆուրնիտուրան հնարավորություն է տալիս բացել պատուհանները երկու տարբեր հարթություններով: Երբեմն ֆուրնիտուրան կարող է ծառայել մինչև 50 տարի:Այսպիսով, ներկայումս, ըստ պատրաստված նյութի տեսակի, առավել տարածված եվրոպատուհաններից են` պլաստիկ (ՊՎԽ), փայտյա, ալյումինե և կոմբինացված եվրոպատուհանների շրջանակները, ըստ կոնստրուկցիայի եվրոպատուհանները լինում են` զույգ, առանձին և մեկուսացված, ըստ ձևի՝ ուղղանկյուն, կամարային, շրջանակային և ձևավոր:
|
Accounts area
New Articles
|