- -

Популярные Ссылки и Статьи

Бесплатный каталог сайтов и статей

Ինչու են քրտնում պլաստիկ պատուհանները

պատւհաններ

Նման հարցադրումը ճիշտ չէ, քանի որ պատուհանները չեն կարող քրտնել` քանի որ նրանք կենդանի էակ չեն և նրանց կառուցվածքի մեջ բացակայում է անհրաժեշտ խոնավության աստիճանը: Սակայն շատ հաճախ մենք նկատում ենք պատուհանների վրա այդ անցանկալի խտուցքը:

Սկզբից` դա փոքր կաթիլներ են, որոնք հետագայում հոսքեր են ձևավորում: Երբեմն ջուրը այնքան է շատանում, որ սկսում է լցվել հատակին և այլն: Այս երևույթի կարևոր պատճառներից է` ոչ բավարար օդափոխությունն է: Շատերը ասում են, թե հին փայթյա պատուհանները ավելի լավն էին և նման խնդիրներ չէին առաջացնում: Սակայն, պետք չէ մոռանալ, որ այդ պատուհանները այդքան հերմետիկ չէին, իսկ ժամանակակից պլաստիկ պատուհանները, կամ ինչպես ժողովուրդն է ասում` evropatuhanner, գործնականում օդ համարյա չեն բաց թողնում:

Աշնանը և ձմռանը պատուհանը բնակարանի ամենասառը տեղն է, այդ պատճառով էլ նրանց վրա խտուցք է առաջանում և այն ոչ միայն պատուհանների, այլ սենյակի բոլոր օբյեկտների վրա է ընկնում, ինչից առաջանում է խոնավության հոտը: Լավագույն միջոցն է այդ երևույթի դեմ` օդափոխությունն է ինչը օգնում է ազատվել ավելնորդ հեղուկից: Մարդը միայն շնչելու ժամանակ օրեկան մոտ երկու լիտր հեղուկ է արտահանում: Օդում հեղուկի նվազեցման և թթվածնի վերականգման համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ 15-20 րոպեյով օդափոխել սենյակը, հատկապես գիշերը, կամ չոր, արևոտ եղանակին: