Կան մազերի խնամքի կանոններ, որոնց հետևելիս կարելի է ունենալ մշտապես առողջ մազեր: Դրանք հետևյալն են և նախատեսված ցանկացած տեսակի մազերի համար՝
-
Մազերը պետք է լվանալ գոլ ջրով, ջրի ջերմաստիճանը չպետք է առաջացնի որևէ անհարմարություն,
-
Մազերը լվանալիս, խորհուրդ չի տրվում գլխամաշկը ձեռքով շատ տրորել, քանի որ այն, ինչպես և շատ տաք ջուրը, նպաստում է գլխամաշկի ենթակառուցվածքի վնասմանը,
-
Մազերի հաճախակի լվանալը այդքան էլ վնասակար չէ, սակայն պետք չէ չարաշահել, և մազերը լվանալ ժամանակ առ ժամանակ,
-
Մազերի խնամքի համար հաճախ խորհուրդ տրվող քսուքները և բալզամները պետք է օգտագործել հնարավորինս զգուշորեն և չչարաշահել վերջիններիս կիրառումը,
-
Մազերը լվանալուց հետո, խորհուրդ չի տրվում խոնավ մազերը երկար ժամանակ պահել սրբիչով փաթաթված,
-
Մազերը պետք է չորացնել բնական ճանապարհով,
-
Եթե օգտագործում եք մազերի համար նախատեսված հատուկ քսուքներ, ապա չպետք է մոռանալ քնելուց առաջ այն մաքրել,
-
Շաբաթական մեկ անգամ անհրաժեշտ է կատարել գլխամաշկի մերսումներ, որի արդյունքում բարելավվում է արյան շրջանառությունը, իսկ եթե այդ մերսումները ուղղեկցվում են յուղային քսուքներով, ապա արդյունքն կլինի առավել իդեալական:
www.beautyarmenia.am