|
Վնասված մազեր, մազերի խնամքի միջոցներՄեխանիկական վնասվածք
Ջերմային վնասումՄազերի առողջության, հետևաբար, նաև արտաքին տեսքի համար խոնավության պարունակությունը շատ կարևոր է: Խոնավորության կորուստը մազերը դարձնում է պակաս ճկուն և ենթակա մեխանիկական վնասման: Սպիտակուցը, որը կազմում է մազի կառուցվածքի հիմքը, կանխարգելում է մազերի չորացումը և պահպանում մազերում խոնավության քանակը: Մազերը չափից առավել չորացնելու դեպքում (չորացում, էլեկտրական ունելի, ջերմային բիգուդիներ, առավելագույն ջերմաստիճանով ֆենով չորացնելիս) կերատինի քանակությունը նվազում է, և մազերում ջրի քանակությունը պակասում է, ինչը նպաստում է մազի վնասմանը:
Մազերի համար բացասական գործոն է նաև արևը: Արևային ճառագայթման դեպքում մազի կառուցվածքում տեղի է ունենում հիմնական (սպիտակուցային) և երկրորդային (ածխածծմբային) կապերի թուլացում, ինչը հանգեցնում է մազերի ամրության թուլացմանը և գունաթափման: Ուշադրություն! Ջերմային մշակման ժամանակ խոնավ մազերը ավելի արագ են վնասվում, քան չոր մազերը: Քիմիական վնասումՄազերի քիմիական մշակումը ուղղակիորեն ազդում է մազի ենթակառուցվածքի վրա, ինչն էլ հանգեցնում է մազարմատի թուլացմանը: Շատ կարևոր է, որպեսզի մազերի քիմիական մշակումը իրականացվի ճիշտ և գրագետ ձևով, ինչպես նաև` խորհուրդ չի տրվում վերջինիս հաճախակի կիրառումը: Քիմիական մշակումից հետո մազի առավել տարածված վնասումներն են`մազի ենթակառուցվածքի թուլացումը, մազի թաղանթի քայքայումը, մազի ծայրի ճյուղավորում և այլն: Ուշադրություն! Քիմիական մշակումից հետո մազերի արտաքին շերտի պաշտպանիչ հատկությունը թուլանում է, քանի որ քիմիական մշակման ժամանակ կարող է վնասվել մազի ամբողջ թաղանթը: www.beautyarmenia.am
|
Accounts area
New Articles
|